«Դրուժբա»-ով նավթի մատակարարումը դադարեցվել է առնվազն հինգ օրով․ Հունգարիայի ԱԳ նախարար

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով ուկրաինական հարձակման պատճառով դադարեցվել է առնվազն հինգ օրով, X սոցցանցում գրառմամբ հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այս հարձակումներով Ուկրաինան առաջին հերթին վնասում է ոչ թե Ռուսաստանին, այլ Հունգարիային և Սլովակիային»,- նշել է նա։

Սիյարտոն նաև հրապարակել է Եվրահանձնաժողովին ուղղված դիմում՝ պահանջելով «երաշխավորել ԵՄ երկրների էներգամատակարարման անվտանգությունը»։ Դիմումը, Սիյարտոյից բացի, ստորագրել է նաև Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը։

«Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Եվրամիությունը և նրա անդամ պետություններն Ուկրաինային հարյուր միլիարդավոր եվրոյի աջակցություն են ցուցաբերել, մենք անընդունելի ենք համարում Ուկրաինայի գործողությունները, որոնք լրջորեն սպառնում են Հունգարիայի և Սլովակիայի էներգետիկ անվտանգությանը»,- ասվում է դիմումում։

Ուկրաինայի զինված ուժերն ավելի վաղ հայտնել էին «Դրուժբա» նավթատարի «Ունեչա» նավթավերամշակման կայանի վրա հարձակման մասին։ Բրյանսկի մարզի իշխանությունները, որտեղ գտնվում է կայանը, հայտարարել են, որ հարձակումից հետո բռնկված հրդեհն արդեն մարվել է։