Ուկրաինան ռուս-վրացական սահմանից վերադարձրել է իր 65 քաղաքացիների

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունները կազմակերպել են Ռուսաստանի և Վրաստանի սահմանի բուֆերային գոտուց 65 քաղաքացիների վերադարձը, հայտնել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ուկրաինա վերադարձածների թվում կան 10 կին և 8 ծանր հիվանդ։ Նրանք հայրենիք են տեղափոխվել Մոլդովայի տարածքով տարանցիկ ճանապարհով։

«Բոլորը գտնվել են վրացական «Դարիալի» անցակետում՝ փաստացի Ռուսաստանի գործողությունների հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի պայմաններում։ Ուկրաինացի դիվանագետներն ու հյուպատոսները բոլոր ջանքերը գործադրել են քաղաքացիներին վերադարձնելու և սահմանին նրանց գտնվելու պայմանները բարելավելու համար, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ»,- նշել են Սիբիհան և Կլիմենկոն։

Ուկրաինայի ԱԳՆ-ի տվյալներով՝ վերջին ամիսներին երկիր է վերադարձվել ևս 44 քաղաքացի։ Այսպիսով, նախորդ ամիսներին «Դարիալի» անցակետից վերադարձված ուկրաինացիների ընդհանուր թիվը կազմել է 109 մարդ։

Ուկրաինացի պաշտոնյաները շեշտել են, որ «ռուս-վրացական սահմանին մարդասիրական ճգնաժամը ծագել է հունիսի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանը միտումնավոր սկսել է ավելացնել այս անցակետ արտաքսված ուկրաինացի քաղաքացիների թիվը»։

«Ուկրաինական կողմը հրապարակավ դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ նրանց ուղղակիորեն Ուկրաինայի, այլ ոչ թե Վրաստանի սահման ուղարկելու համար։ Այս առաջարկը մնում է ուժի մեջ։ Եթե Ռուսաստանը շարունակի անտեսել այն, միակ եզրակացությունը կլինի, որ արտաքսվածների թվի կտրուկ աճը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ծրագրված գործողություն է»,- ընդգծել են նրանք։