Ռումինիան պատրաստ է ՆԱՏՕ-ին բազաներ տրամադրել՝ հանուն Ուկրաինայում խաղաղության

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռումինիայի կողմից իր ռազմական բազաները Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին տրամադրելը կարող է լինել Բուխարեստի ներդրումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների իրականացման գործում: Այս մասին հայտարարել է Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընդգծելով, որ իր երկիրը սեփական զինված ուժերը չի ուղարկի Ուկրաինա և «չի մասնակցի զորքերի որևէ տեղակայման Ուկրաինայի տարածքում», Ռումինիայի վարչապետը նշել է. «Սա շատ հստակ դիրքորոշում է: Մեր դաշնակիցների հետ մեր քննարկումների երկրորդ թեման այն էր, որ Ռումինիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մեր ռազմական բազաները, որոնք արդեն համատեղ շահագործվում են Ռումինիայի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի կողմից, հիմնականում՝ ավիաբազաները, պետք է հասանելի լինեն ՆԱՏՕ-ի զորքերին, ԱՄՆ-ի զորքերին և այլ դաշնակիցներին։ Սա կարող է լինել, այսպես ասած, Ռումինիայի ներդրումը Ուկրաինայում երկարատև խաղաղության ապահովման գործում»:

Բոլոժանը հիշեցրել է, որ Ռումինիայի օդանավակայաններն արդեն օգտագործվում են Սև ծովում օդային պարեկությունների և իրադարձությունները վերահսկելու համար, իսկ երկրի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում իրենց դաշնակիցների հետ:

Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բուխարեստը «հուսալի և ակտիվ դաշնակից է ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում և շարունակում է հանձնառու լինել Ուկրաինային բազմակողմանի և կայուն աջակցություն ցուցաբերելուն՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ»: