Թրամփը հայտարարել է, որ Ջո Բայդենն Ուկրաինային «հնարավորություն չի տվել հարձակվել Ռուսաստանի վրա»

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում գրառմամբ հայտարարել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավար Ջո Բայդենն Ուկրաինային հնարավորություն չի տվել ինքնապաշտպանվել, ինչպես նաև հարձակվել Ռուսաստանի վրա։

«Հարձակման ենթարկվող երկիրը պետք է իրավունք ունենա և՛ պաշտպանվելու, և՛ պատասխանելու։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն Ուկրաինային այդ հնարավորությունը չի տվել։ Շատ դժվար է, եթե ոչ անհնար, հաղթել պատերազմում՝ առանց հարձակվող երկրի վրա հարձակվելու։ Դա նման է հիանալի սպորտային թիմի՝ ֆանտաստիկ պաշտպանությամբ, որին թույլ չեն տալիս հարձակվել։ Հաղթելու ոչ մի հնարավորություն չկա»,- նշել է Թրամփը։

Թրամփը կրկին ընդգծել է՝ եթե ինքը լիներ իշխանության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ երբեք տեղի չէր ունենա։