Նվեր թանկարժեք ժամացույց և անտոկոս 80 մլն դրամ պարտք․ ինչ է հայտարարագրել Արթուր Վանեցյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ։

Ըստ այդմ՝ Վանեցյանի անշարժ գույքը չի փոփոխվել․ նա ունի բնակարան Երևանում, որը գնել է 2014 թվականին, տարիներ շարունակ նաև տիրապետում է Երևանում գտնվող առանձնատան։ 

Արթուր Վանեցյանն անցած տարի թանկարժեք՝ 16 հազար դոլար արժողությամբ ձեռքի ժամացույց է նվիրատվություն ստացել Արամ Նիկողոսյանից։

Տարեվերջի դրությամբ՝ նրա բանկային հաշվին եղել է 9877 դոլար, կանխիկ հայտարարագրել է 12 հազար դոլար և 8,4 մլն դրամ։

Վանեցյանը 2024-ին 89,5 մլն դրամ եկամուտ է ունեցել, որի մեծ մասը՝ 40 մլն դրամ և 106 հազար 130 դոլար (միասին՝ 80,8 մլն դրամ), անտոկոս փոխառություն (պարտք) է տվել նրա հորեղբորորդին՝ Տիգրան Վանեցյանը, իսկ 5,541 դոլարը և 2 մլն դրամը վարկ է «Ամերիաբանկ»-ից։ ԱԱԾ-ից Վանեցյանի կենսաթոշակը 3,3 մլն դրամ է։

Տիգրան Վանեցյանը ԱԱԾ նախկին ղեկավարի հոր՝ Գագիկ Վանեցյանի բիզնես գործընկերն է, ղեկավարում է Գագիկ Վանեցյանին պատկանող «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն։ Գագիկ Վանեցյանը բազմաթիվ ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր է․ նրան են պատկանում «Ավ Գրուպ» (100%), «Էյ Բի Տրանս» (37.5%), «Արքարարտ» (100%), «Սթոն Քրաֆթ» (100%), «Վան Օյլ Թրեյդ» (100%), «Ուռբան Գրուպ» (50%), «Պռոբետոն» (100%) ընկերությունները։ Նրան է պատկանում նաև Երևանի Դեմիրճյան 62 հասցեում գտնվող առանձնատունը, որտեղ գործում է հարսին՝ Նոնա Վանեցյանին պականող «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը («Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ)։ 

Ուշագրավ է, որ վերջինը տարածքի վարձակալության համար Գագիկ Վանեցյանին 2022 թվականին վճարել է 48,6 մլն դրամ։ Այս մասին նշված է Գագիկ Վանեցյանի հայտարարագրում, որը նա ներկայացրել է կնոջ՝ Մարգարիտ Ազարյանի պաշտոնաթողության կապակցությամբ։ 

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի մայրը 2011-2017 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ, 2018-ին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ, իսկ 2019-2022-ին՝ ՀՀ նախագահի օգնական։ 

Գայանե Խաչատրյան