Հայաստանի և Իրանի նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ընդգծելով, որ նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։

«Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը, և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Նախագահ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրացման հնարավոր ուղիները։ Դրական են գնահատվել պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանք լիովին կիրականանան։

Նախագահ Խաչատուրյանը նաև նշել է, որ հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների տպավորիչ աշխատանքն է, որը վառ արտահայտում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը և վստահության բարձր մակարդակը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Կողմերն ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է հաղորդագրությունում։