Կա՛ խաղաղություն, խաղաղություն կա՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի՛ ժողովուրդ»,- երեկվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը ներկա ժամանակաձևով այսպիսի արձանագրում արեց։

Ըստ վարչապետի՝ խաղաղությունն այնպիսի տեսք ու պատկեր կունենա, ինչպիսի տեսք և պատկեր մենք նրան կհաղորդենք, բայց, իհարկե, Ադրբեջանի հետ միասին։

«Հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում, ինչպես ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում նորածին, և ոչ միայն նորածին երեխան, ինչպես ամենօրյա խնամք և հոգատարություն է պահանջում նորակառույց և նորաբնակ տունը, ինչպես ամենօրյա խնամք է պահանջում, այո՛, նոր ու սիրելի ավտոմեքենան»,- ասաց Փաշինյանը։

Հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանի կարծիքով՝ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաստորագրել է խաղաղության պայմանագիրը, բայց շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Միսկարյանը դժվարությամբ է հավատում խաղաղության հաստատմանը։

«Սահմանները բացվեն՝ տնտեսական ճնշումներ են լինելու, սահմանները չբացվեն՝ քաղաքական-սոցիալական ճնշումներ են լինելու։ Ոչ մի կերպ չի կարելի էյֆորիայի մեջ ընկնել, թե սահմանին չկրակեցին, ուրեմն, խաղաղություն է հաստատվել»,- նշեց նա։

Հանրային գործիչ Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ այն, ինչ հիմա ունենք, չի հուշում, որ ընթանում ենք դեպի կայուն խաղաղություն։ Կարապետյանցն այսպիսի եզրահանգման է եկել՝ Ադրբեջանի հետ նախորդ բոլոր պայմանավորվածությունների հետևանքներն աչքի առաջ ունենալով։

Իշխող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել ընդդիմախոսների քննադատություններին, որոնք կասկածի տակ են դնում ՀՀ-ում խաղաղության հաստատման մասին պնդումները։

«Ասում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը պարտություն է, որ ճանապարհների ապաշրջափակումը պարտություն է, որ ազատությունը պարտություն է: Այո՛, Հայաստանի խաղաղությունը նրանց պարտությունն է. նրանք այլևս չեն կարող պատերազմի վտանգի ներքո իրենց տերերի համար նոր թոկ գցեն մեր վիզը»,- գրել է նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն էլ նկատում է՝ հարաբերական խաղաղություն էր հաստատված դեռ նախորդ տարվանից, բայց դա չի նշանակում, որ մենք բացարձակ խաղաղություն ունենք։

Փաշինյանը նաև շեշտել էր, որ «առանց Ղարաբաղի հարցը փակելու՝ խաղաղություն հնարավոր չէ հաստատել»։ Մեկ ժամ տևած ուղերձում վարչապետն այդպես էլ ոչ մի բառ չէր ասել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվի պահանջի մասին։ Ալիևը խաղաղության պայմանագիրը նախաստորագրելուց անմիջապես հետո էր հայտարարել, որ Հայաստանը տնային աշխատանք ունի անելու՝ փոխելու Սահմանադրությունը։

Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում հիշատակվող Անկախության հռչակագրում։ Փաշինյանը ադրբեջանական կողմի այս պնդմանը նախկինում հակադարձում էր, որ նմանատիպ տրամաբանությամբ խնդրին մոտենալու դեպքում հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակում։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը, սակայն, Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում, որպեսզի փակուղի չմտցնի խաղաղության գործընթացը։

Այդուհանդերձ, Հայաստանում արդեն սկսվել է նոր Սահմանադրության տեքստի մշակումը, պատկան կառույցները դեռ չեն հստակեցնում՝ Մայր օրենքից անկախության հռչակագրին հղումը հանվելո՞ւ է, թե՞ ոչ։ Սահմանադրական փոփոխությունների խմբի ղեկավար, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը չվնասող Սահմանադրություն։ Գալյանն այդպես էլ չէր բացատրել՝ ինչպե՞ս է դա արտահայտվելու տեքստում:

Նինա Կարապետյանցին զարմացնում է նախարարի այս հայտարարությունը։ Նրա խոսքով՝ անկախ բոլոր հանգամանքներից՝ Հայաստանի Մայր օրենքը պետք է փոխվի, քանի որ այն ամենաանհաջող Սահմանադրություններից է։ Միսկարյանն էլ նկատում է՝ Փաշինյանը երկու խնդիր է լուծում Սահմանադրության փոփոխությամբ․ մի կողմից՝ իր իշխանությունն է ամրապնդում, մյուս կողմից՝ Ալիևի պահանջն է կատարում։

Չնայած Ալիևի կողմից Հայաստանին ուղղված, այսպես ասած, տնային առաջադրանքին և ապաշրջափակման վերաբերյալ մի շարք անորոշ հարցերին՝ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարում է․ «Լա՞վ է լինելու» հարցադրումը պետք է անցյալին ժառանգենք, «լավ է լինելու»-ին փոխարինելու է գալիս «լավ է»-ն՝ արտահայտված խաղաղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան