700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

Լուրեր

30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 20:45
«Վառվող առաջարկներ» Wildberries-ում․ ի՞նչպես են ուկրաինական հարվածներն ազդել հայ վաճառողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն՝ ընդգծելով, որ 700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ։

«Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նոր ուստարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ Տարվա ընթացքում կկազմակերպվի նախագծային աշխատանքների հանրապետական էքսպո՝ դպրոցականների անվտանգությանը վերաբերող նախագծերով, կկազմակերպվեն բռնության ու բուլինգի մասին թատերական ներկայացումներ և ֆիլմերի դիտումներ, առողջ կենսակերպի խթանման նպատակով հանդիպումներ սպորտում հաջողությունների հասած մարզիկների հետ, աշակերտական համաժողովներ և կլոր սեղան քննարկումներ՝ «Անվտանգ և ապահով կրթություն» խորագրով։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության ոլորտի մի շարք կարևոր հարցերի: Մասնավորապես, շեշտվել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացման անհրաժեշտությունը և ուսուցիչների ծանրաբեռնվածության հաշվարկը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ավելի քան 700 դպրոցներ արդեն ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ, և կարևորել դրանց ակտիվ կիրառումը բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացման համար:

Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքներին՝ Արաքսիա Սվաջյանը խոսել է կամավոր ատեստավորման գործընթացի մասին, որի հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը: Նրա խոսքով՝ բոլոր առարկաներից ապահովվելու է թեստային առաջադրանքների բարդության համաչափությունը: Ուղեցույցներն այս տարի հրապարակվել են նախքան հայտագրումը, որպեսզի ուսուցիչներն ավելի լավ պատրաստվելու և ծանոթանալու հնարավորություն ունենան:

Կարևորելով հանրակրթության չափորոշի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական դպրոցի դասարանների համար նոր դասագրքերն հիմնականում առկա են՝ բացառությամբ մեկ-երկու դասագրքի: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: Նման դասագրքերի մրցույթները նորից են հայտարարվել: Իսկ 2025-2026 ուստարում նշված առարկաների դասավանդումն անհրաժեշտ է կազմակերպել հին դասագրքերով:

Այն առարկաները, որոնց ծրագրերն ամբողջությամբ փոխված են և չեն համապատասխանում հին դասագրքերին, կդասավանդվեն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից մշակված ուսումնական նյութերով, զուգահեռաբար դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվում են վերապատրաստումներ:

Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն կրթության որակին և սովորողի խնդիրների լուծմանն ուղղված նոր գործիք է, որն անհրաժեշտ է առավել արդյունավետ կիրառել:

Չորրորդ և իններորդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու:

«ԲՏՃՄ առարկաներից իններորդ դասարանցիները կարող են ընտրել թեստային կամ նախագծային աշխատանք: Ինչ վերաբերում է «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների քննությանը, ապա այն արդեն երկու տարի է, ինչ էսսեի ձևաչափով է անցկացվում: Սովորողներին տրվում է պատմական որևէ իրադարձությանն առնչվող գրական որևէ ստեղծագործություն, որը սովորողները պետք է վերլուծեն՝ իրենց ստեղծագործական, քննադատական կարողություններին համապատասխան»,- տեղեկացրել՝ Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ 12-րդ դասարանում քննություններն անցկացվելու են նույն ձևաչափով, ինչ նախորդ տարի:

Խոսելով է ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագրի մասին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ Արարատի մարզում 33 դպրոց շինարարության փուլում է, որից 3-ն արդեն շահագործման են հանձնվել:

Անդրադարձ է եղել նաև առաջին դասարան չընդունված հատուկ կրթական կարիքներով երեխաների խնդիրներին: Կարևորվել է դպրոցների, ծնողների և հոգեբանների համատեղ աշխատանքը այս երեխաներին աջակցելու համար:

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նախադպրոցական կրթության նոր չափորոշչով աշխատանքների ներդրմանը կաջակցեն 23 մենթոր նախադպրոցական հաստատություններ՝ իրականացնելով վերապատրաստումներ և մասնագիտական զարգացման աշխատանքներ:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ողջ հանրապետությունում նախադպրոցական 63 մանկավարժ ունի տարակարգ, որից 11-ը՝ Արարատի մարզից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մինչ խորհրդակցության մեկնարկը, ծանոթացել է Արարատի մարզի դպրոցների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին՝ շնորհակալություն հայտնելով էքսպոյի մասնակից աշակերտներին և նախորդ ուսումնական տարվա ընթացքում չափորոշչի ներդրումն ապահովող ուսուցչական կազմին՝ ներդրած հսկայական ջանքերի համար: «Միասին պետք է ունենանք դպրոցական այն միջավայրերը, որոնք հնարավորություն կտան ժամանակակից, արդիական, բոլոր պայմաններով հագեցած կրթություն կազմակերպել։ Ունենք այնպիսի ուսուցիչներ, որոնք տիրապետում են ժամանակակից մանկավարժության ամենաառաջադեմ և ամենաարդյունավետ մեթոդներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ կարևորելով ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացուման ծրագրերն ու աշակերտների համար բազմակողմանի կրթական ծրագրեր ներդնելու անհրաժեշտությունը:

Շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթող ուսուցիչներին և Խոսրովի արգելոցում վերջերս բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցած Ուրցաձորի ու Վեդիի մի խումբ աշակերտներին»,- ասված է հաղորդագրությունում: