Պուտինը համաձայնել է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային․ Սթիվեն Ուիթքոֆ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Ալյասկայում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայի համար «հուսալի» անվտանգության երաշխիքների, որոնք, այդ թվում, կտրամադրվեն ԱՄՆ-ի կողմից՝ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։

Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները կարող են Ուկրաինային առաջարկել պաշտպանություն՝ համանման ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածին, որտեղ ասվում է, որ դաշնակիցներից մեկի վրա հարձակումը հավասար է բոլորի վրա հարձակման։

Նա հավելել է, որ սա «առաջին անգամն էր, երբ մենք լսեցինք, որ ռուսները համաձայնեցին» նման դրույթը ներառել խաղաղության պայմանագրում։ Ուիթքոֆը ընդգծել է, որ այդպիսի պայմանավորվածությունը պետք է ընդունի Ուկրաինան․ «Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչի հետ կհամաձայնեն ուկրաինացիները»։

Ուիթքոֆը նաև ավելացրել է, որ Պուտինը «զիջումների է գնացել» Ուկրաինայի հինգ մարզերի հարցում։ Նրա պնդմամբ՝ որոշ տարածքների վերաբերյալ Կրեմլը հիմա դիտարկում է «տարածքների փոխանակում»՝ ըստ ճակատային գծի, այլ ոչ թե վարչական սահմանների։

Նրա խոսքերով՝ խաղաղության համաձայնագրի շրջանակում Պուտինը համաձայնել է «օրենսդրորեն ամրագրել» Ռուսաստանի պարտավորությունը՝ չհարձակվելու որևէ տարածքի վրա՝ լինի դա Ուկրաինայում, թե Եվրոպայի այլ վայրում։

Կրեմլում Ուիթքոֆի հայտարարությունը չեն մեկնաբանել։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը պահանջել է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի և Լուգանսկի մարզերից։ Ի պատասխան՝ նա համաձայն կլինի սառեցնել ճակատային գծի մնացած հատվածը՝ Ռուսաստանի վերահսկողության տակ թողնելով իր կողմից գրավված Խերսոնի և Զապորոժիեյի մարզերի տարածքները։ Reuters-ի տեղեկություններով՝ ՌԴ նախագահը պատրաստ է վերադարձնել Ուկրաինային Սումիի մարզի հյուսիսային և Խարկովի մարզի հյուսիսա-արևելյան այն տարածքները, որոնք ներկայումս օկուպացված են ռուսական զորքերի կողմից։