Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում, Ալյասկայում կայացած գագաթնաժողովի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ այցը ԱՄՆ եղել է «ժամանակին և չափազանց օգտակար», փոխանցում են ռուսական լրատվակնները։

Պուտինի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել է «Ուկրաինայի ճգնաժամի արդար հիմքով լուծումը»։

«Իհարկե, մեզ հնարավորություն տրվեց խոսել ճգնաժամի ծագման և պատճառների մասին։ Հենց սկզբնական պատճառների վերացումը պետք է դրվի կարգավորման հիմքում»,-նշել է նա։

Պուտինը նաև ասել է, որ «մենք երկար ժամանակ նման մակարդակի ուղղակի բանակցություններ չենք վարել»։

«Մենք, բնականաբար, հարգանքով ենք վերաբերվում ամերիկյան վարչակազմի դիրքորոշմանը, որը տեսնում է ռազմական գործողությունների արագ դադարեցման անհրաժեշտությունը։ Եվ մենք էլ դա ցանկանում ենք և ցանկանում ենք անցնել բոլոր հարցերի խաղաղ լուծմանը։

Խոսակցությունը շատ անկեղծ և բովանդակալից էր, և իմ կարծիքով, սա մեզ մոտեցնում է անհրաժեշտ լուծումներին»,-նշել է Պուտինը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում օգոստոսի 15-ին կայացած հանդիպումն ավարտվել է՝ առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։

Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների առջև։ Նրանք, սակայն, հարցերի չեն պատասխանել։ Երկու ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են արդյունավետ և նշել, որ գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն մանրամասներ չեն հայտնել։