Կիևը կարող է հույս դնել անսասան համերաշխության վրա․ Մերց

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքները, որոնք կայացել են Աանկորիջում։

«Ուկրաինան կարող է հույս դնել մեր անսասան համերաշխության վրա մեր այն ջանքերում, որոնք ուղղված են խաղաղության հասնելուն, որը կապահովի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը»,- ընդգծել է Մերցը։

Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ Եվրոպայի և ԵՄ առաջնորդները առանձին հայտարարությամբ «ողջունել են նախագահ Թրամփի ջանքերը՝ դադարեցնելու սպանությունները Ուկրաինայում, վերջ դնելու Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին և հասնելու արդար և կայուն խաղաղության»։

Եվրոպացի քաղաքական գործիչները խոստացել են «գործակցել նախագահ Թրամփի և Զելենսկու հետ՝ Եվրոպայի աջակցությամբ կազմակերպելու եռակողմ գագաթնաժողով»։

«Ուկրաինան պետք է ունենա անխախտ անվտանգության երաշխիքներ՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արդյունավետորեն պաշտպանելու համար։ Ուկրաինայի զինված ուժերի կամ երրորդ երկրների հետ համագործակցության վրա որևէ սահմանափակում չպետք է լինի․ Ռուսաստանը չի կարող վետոյի իրավունք ունենալ Ուկրաինայի՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության ուղու նկատմամբ»,-ասված էր եվրոպական առաջնորդների հայտարարությունում։

«Քանի դեռ սպանությունները Ուկրաինայում շարունակվում են, մենք պատրաստ ենք շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մենք կշարունակենք խստացնել պատժամիջոցները և ձեռնարկել ավելի լայն տնտեսական միջոցներ՝ ճնշելու Ռուսաստանի ռազմական տնտեսությունը, այնքան ժամանակ, մինչև չհասցվի արդար և կայուն խաղաղություն»,-եզրափակել են եվրոպացի առաջնորդները։