2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ նՆիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող 141 քաղաքացիներին տարկետումը տրվել է մինչև ուսումնառության ավարտը՝ 2029 թ․ ամառային զորակոչը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով սովորող 3 քաղաքացու՝ մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թ․ ամառային զորակոչը։

«Քաղաքացիների համար վերոնշյալ որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Որոշմամբ սահմանված պահանջները չկատարելու դեպքում սովորողները համարվում են սույն որոշման շրջանակում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության 2025 թ․ ձմեռային զորակոչի ընթացքում:

2024 թ. ամառային զորակոչից տարկետում էր տրվել ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող 134 քաղաքացու՝ 133-ը` բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), 1-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով»,- ասված է հաղորդագրության մեջ։