Գեղամ Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչին

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ծրագրերի ղեկավար և Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արտակ Քամալյանը, Գառնիկ Պետրոսյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը։

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանն ընգծել է, որ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն և գործընկերային շփում և իրականացված համատեղ ծրագրերը էական ազդեցություն են ունեցել Հայաստանի գյուղատնտեսության վրա՝ հույս հայտնելով, որ համագործակցության նման փորձը կպահպանվի և կշարունակի զարգանալ և ընդլայնվել նոր ուղղություններով։

«Այժմ մենք աշխատում ենք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման ուղղությամբ, որի հիման վրա կունենանք ռազմավարություն, ինչն ուղենիշ կհանդիսանա գյուղատնտեսության զարգացման առաջիկա տասնամյակի համար, և մեր համագործակցության ուղղությունները կբխեն այդ ռազմավարության տրամաբանությունից»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Ռայմունդ Յելեն շնորհավորել է Գեղամ Գևորգյանին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վերահաստատելով ՊԳԿ-ի պատրաստակամությունը շարունակել աջակցությունը՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՊԳԿ-ի հետ համագործակցության ուղղությունների զարգացման հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ Գեղամ Գևորգյանը մասնավորապես ընդգծել է Դոնորների համակարգման հարթակի լիաժեք գործարկման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչպես նաև առաջարկել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի համար նախատեսված կայքի հենքի վրա գյուղատնտեսական արտադրանքի առուվաճառքի առցանց հարթակ ստեղծել, ինչը գյուղմթերքի իրացմանն աջակցության գործիք կհանդիսանա։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև հողերի կոնսոլիդացման, ինչպես նաև գոտիավորման և քարտեզագրման աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունների շուրջ։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։