Առաջիկա մի քանի օրերն ու շաբաթները որոշիչ կլինեն. Թրամփի և Զելենսկու մասնակցությամբ առցանց գագաթնաժողովի մասնակիցների դիրքորոշումները

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Թրամփի և Զելենսկու մասնակցությամբ առցանց գագաթնաժողովից հետո ասել է, որ միջազգային սահմանները չպետք է ուժով փոխվեն։

«Միջազգային սահմանները չպետք է ուժով փոխվեն, իսկ Ուկրաինան ցանկացած գործարքի շրջանակներում պետք է ունենա անվտանգության հուսալի և վստահելի երաշխիքներ՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է Սթարմերը։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը X-ի իր էջում գրել է.

«Մենք միասին աշխատում ենք հրադադարի և երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ։ Մենք աջակցում ենք Ուկրաինային ամեն քայլափոխի։ Առաջիկա մի քանի օրերն ու շաբաթները որոշիչ կլինեն»։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է.

«Ժամանակն է տեսնել, թե ինչպես է Ռուսաստանն իրեն պահելու Ալյասկայում, քանի որ մինչ այժմ նա որևէ նշանակալի քայլ առաջ կատարելու մտադրություն չի ցուցաբերել»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ելույթ ունենալով Անգլիայի ռազմաբազայում գտնվող ամերիկացի զինվորների առջև, ասել է.

«Ես պարզապես խոսեցի նրա հետ [Թրամփի] հետ, նախքան բեմ բարձրանալը, և նա շատ պարզ ասաց, որ դա կլինի մեր վարչակազմի առաքելությունը՝ կրկին խաղաղություն բերել Եվրոպա»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եվրոպացի առաջնորդների առցանց հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում  Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել էր, որ Ուկրաինայում խաղաղության հույս կա։