Եթե Ալյասկայում հանդիպումը լավ անցնի, մենք հանդիպում կունենանք Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու ցանկության մասին, եթե Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովը հաջող անցնի։

«Եթե առաջին հանդիպումը լավ անցնի, ապա մենք կունենանք երկրորդ հանդիպում։ Ես կցանկանայի այն անցկացնել գրեթե անմիջապես: Մենք արագ երկրորդ հանդիպում կունենանք նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանան, որ ես այնտեղ լինեմ»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Թրամփը մամուլի ասուլիսում:

Սակայն եթե Ալյասկայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը չստանա իրեն անհրաժեշտ պատասխանները, ապա երկրորդ հանդիպումն էլ չի կայանա։

Ավելի վաղ CBS հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն հարթակ է փնտրում եռակողմ հանդիպման անցկացման համար, որը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջին, սակայն դա պաշտոնապես չի հաստատվել:

Թրամփը նաև մեկնաբանել է այսօր կայացած առցանց գագաթնաժողովը՝ եվրոպական առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ, և ասել է, որ «շատ լավ զրույց է ունեցել»: