Արդեն 5-րդ օրն է՝ չի հրապարակվում ԱՄՆ մեկնած պատվիրակության կազմը

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից և Թրամփի ու Ալիևի հետ հռչակագիր ստորոգրելուց հինգ օր անց էլ չի հրապարակվում Վաշինգտոն մեկնած հայկական պատվիրակության կազմը։ Սա, թերևս, աննախադեպ է, քանի որ մշտապես կա՛մ այցից առնվազն մեկ օր առաջ, կա՛մ այցի մեկնարկին զուգահեռ մշտապես հրապարակվել են վարչապետի աշխատանքային ու պաշտոնական այցերի պատվիրակությունների կազմերը։

Factor.am-ն այսօր կրկին դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ և հետաքրքրվել, թե ինչո՞ւ egov.am հարթակում չի հրապարակվել ԱՄՆ այցելած պատվիրակության կազմը։ Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնեցին, որ հստակեցումներ կանեն և պարզաբանում կներկայացնեն, սակայն աշխատանքային օրվա ավարտից հետո էլ որևէ արձագանք չեղավ։

Factor.am-ն ավելի վաղ ուսումնասիրել էր վարչապետի աշխատակազմի հրապարակած կադրերը և հայտնել, որ, վարչապետից զատ, պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը (այս մասին հայտնել էր նաև ԱԳՆ-ն), վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նարեկ Կիրակոսյան