Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում վթարային ջրանջատում կլինի
Հասարակություն
12.08.2025 | 21:27
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 07:00-21:00-ն, կդադարեցվի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա,Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: