Երիտասարդությունը կյանքի այն շրջանն է, երբ պետք է մտածել մեծ նպատակների մասին․ Ժաննա Անդրեասյան

Լուրեր

12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Ապարանում հանդիպել են երիտասարդներին․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Տոնական օրվա միջոցառումների շրջանակում Ապարանում անցկացվել են սպորտային ու ժամանցային մրցույթներ, երիտասարդական կոնֆերանս՝ թեմատիկ պանելային քննարկումներով, մոտիվացիոն ելույթներ՝ հաջողակ երիտասարդական նախաձեռնությունների մասնակցությամբ, տեղեկատվական ցուցադրություններ: Ապարանում օրը նախատեսվում է ամփոփել հայտնի երգիչ Գոռ Սուջյանի համերգով։

Շնորհավորելով երիտասարդներին տոնական օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», շեշտում է երիտասարդների նշանակալի ներդրումը համայնքային կյանքում։ Նրա խոսքով՝ Ապարանը դրա լավագույն օրինակներից է․ շնորհիվ երիտասարդների նախաձեռնողականության՝ քաղաքն օրեցօր դառնում է ավելի գեղեցիկ, բարեկարգ, հետաքրքիր ու բովանդակային։

«Երիտասարդությունը կյանքի այն շրջանն է, երբ պետք է մտածել մեծ նպատակների մասին և վստահ քայլերով շարժվել դրանց իրականացման ուղղությամբ։ Բոլոր մեծ նպատակները սկսվում են միջավայրի փոփոխությամբ և իրականանում են միայն այն դեպքում, երբ ամեն օր հետևողական ջանք ենք ներդնում դրա համար։ Չի կարող աշխարհը դառնալ ավելի լավը, եթե մեր համայնքներն ու անմիջական միջավայրերն ավելի լավը չեն։ Մեծ պատկերը գոյանում է ամեն բաղադրիչից. համայնքներում մեր ներդրած ջանքը փոխում է նաև մեր երկիրը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա կարևորել է նաև երիտասարդների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում՝ ընդգծելով, որ Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորվում են երիտասարդական խորհուրդներ, որոնք կապ են ստեղծում երիտասարդների և պետական մարմինների միջև։ ԿԳՄՍ նախարարությունում այս գարնանից դպրոցականների, ուսանողների և երիտասարդների համար սահմանվել է ընդունելության հատուկ օր, որի ընթացքում նախարարն անձամբ է լսում նրանց առաջարկներն ու մտահոգությունները՝ առանց նախապես սահմանված օրակարգի։

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը պետք է չսահմանափակվի միայն տարվա մեկ օրով․ նրանք պետք է ներգրավված լինեն յուրաքանչյուր կարևոր հարցի քննարկման ժամանակ։ Նախարարի համոզմամբ՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս այս գործընթացը դարձնել ինստիտուցիոնալ և շարունակական։

Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը դիմել է երիտասարդներին. «Վայելեք ձեր երիտասարդությունն ու անդադար սովորեք, որպեսզի ամեն հաջորդ օրը ձեզ զգաք ավելի ուժեղ, մրցունակ ու պատրաստ դիմագրավելու մեր առջև կանգնած խնդիրներին։ Երբ ձեզ կզգաք ուժեղ, բարեկեցիկ ու երջանիկ, ուրեմն վստահ եղեք, որ այդպիսին է նաև մեր երկիրը։ Երջանիկ անհատներն ու քաղաքացիներն են, որ ձևավորում են երջանիկ պետություն»։