ԱՄՆ-ն ու Չինաստանը 90 օրով սառեցնում են փոխադարձ մաքսատուրքերի բարձրացումը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով 90 օրով սառեցնում է չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացումը: Այն ուժի մեջ է մտել Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային բանակցությունների համար նրա կողմից սահմանված վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ, գրում է Current time-ը։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր ամերիկյան տնտեսության «ազատագրման օր» և մաքսատուրքեր սահմանել 185 երկրներից և տարածքներից, այդ թվում՝ ԱՄՆ-ի ամենամոտ գործընկերներից ներմուծվող ապրանքների համար: Ապրիլի 9-ին նա կասեցրեց մաքսատուրքերը բոլոր երկրների համար՝ հիմնական մաքսատուրքը նվազեցնելով մինչև 10%-ի, բացառություն անելով միայն Չինաստանի համար, որի համար բարձրացրեց մաքսատուրքերը:

Չինաստանը պատասխանեց՝ բարձրացնելով ներմուծման մաքսատուրքերը: Արդյունքում, ապրիլի 11-ին Չինաստանից ԱՄՆ ապրանքների ներմուծման համար ընդհանուր մաքսատուրքերը կազմել են 145%, իսկ ԱՄՆ-ից Չինաստան ապրանքների համար՝ 125%: Սակայն մայիսի կեսերին կողմերը համաձայնեցին նվազեցնել մաքսատուրքերը. ԱՄՆ-ը՝ մինչև 30%, իսկ Չինաստանը՝ մինչև 10%:

Ավելի ուշ այս որոշումը հետաձգվեց փոխադարձ առևտրային զիջումների վերաբերյալ բանակցությունների տևողության համար: Առևտրային պատերազմում «հրադադարի» ժամկետը լրացել է երեքշաբթի երեկոյան։

Նախկինում սահմանված մաքսատուրքերից բացի՝ ԱՄՆ չինական արտահանմանը սպառնում է Թրամփի կողմից Ռուսաստանի առևտրային գործընկերների համար մաքսատուրքերի բարձրացման խոստումը։ Օգոստոսի 7-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը հիշեցրել է, որ լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ, որը ռուսական նավթի հիմնական գնորդներից մեկն է։

«Դուք կտեսնեք շատ ավելի երկրորդական պատժամիջոցներ։ Մենք մաքսատուրքեր ենք սահմանել Հնդկաստանի նկատմամբ, կարող ենք դրանք սահմանել նաև այլ երկրների նկատմամբ։ Հնարավոր է՝ նաև Չինաստանի նկատմամբ»,- ասել էր Թրամփը։

Չինաստանը հասկացրել է, որ չի ծրագրում հրաժարվել ռուսական նավթ գնելուց։