2025 թ․ հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձր էր 0․9 °C-ով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է 2025 թվականի հուլիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում։

2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։

Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Լոռիում և Գեղարքունիքի մարզի առանձին վայրերում դիտվեցին նորմայից ավել տեղումներ։

🌡️Հուլիս ամսվա վերջին տասնօրյակը առանձնացավ բարձր ջերմաստիճաններով։ Օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-4 աստիճանով։ Հուլիսի 29-31-ը Հանրապետության առանձին շրջաններում դիտվեցին սաստիկ շոգեր։ Արարատյան դաշտում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը։ Հուլիսի 30-ին Արենիում և Ուրցաձորում օդի ջերմաստիճանը հասավ 41․5 °C-ի։

📜1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 20․5 °C , իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։

💦Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 125․8 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։

📊Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 15 % կամ 7 մմ-ով։