Ռուսաստանը զորք և տեխնիկա է կուտակում Զապորոժիեի մոտ․ Ուկրաինայի զինված ուժեր
Քաղաքականություն
11.08.2025 | 15:31
Ռուսաստանը լրացուցիչ ուժեր և տեխնիկա է տեղափոխում Զապորոժիեի շրջանի հիմնական ուղղություններ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Հարավային պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Վլադիսլավ Վոլոշինը, գրում է Korrespondent-ը։
«Հետախուզական տվյալների համաձայն՝ թշնամին որոշակի ուժեր և տեխնիկա է տեղափոխում Զապորոժիեի ուղղություններ՝ Օրեխովսկի և Գուլյայպոլսկի»,- մանրամասնել է նա:
Վոլոշինի խոսքով՝ տեղեկություններ կան Ռուսաստանի օդադեսանտային զորքերի տեխնիկայի տեղափոխման մասին:
Հաղորդվում է, որ օկուպացիոն ուժերի ամենամեծ կենտրոնացումն է տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում։