Նեթանյահուն ներկայացրել է Գազայի պատերազմը ավարտելու 5 սկզբունքները

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի՝ օգոստոսի 10-ին, Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում, որը կազմակերպվել էր արտասահմանյան լրատվամիջոցների համար, ներկայացրել է «Պատերազմը ավարտելու հինգ սկզբունք» վերնագրով ծրագիրը Գազայի հատվածի համար։ Նեթանյահուն պահանջում է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները զինաթափվեն, բոլոր իսրայելցի պատանդները ազատ արձակվեն, Գազայի հատվածը ապառազմականացվի, այնտեղ անվտանգության պատասխանատվությունը կրի Իսրայելը, իսկ իշխանությունը փոխանցվի «ոչ իսրայելական խաղաղ քաղաքացիական վարչակազմին»։

DW-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու պլանը՝ նշելով, որ դա «պատերազմն ավարտելու լավագույն և ամենաարագ միջոցն է»։ Նրա խոսքով, Իսրայելը «այլ ընտրություն չունի, քան գործը հասցնել ավարտին և ամբողջությամբ ջախջախել ՀԱՄԱՍ-ին»։

Նեթանյահուն խոստացել է, որ Իսրայելը կբացի «անվտանգ միջանցքներ» և նոր օգնության կետեր Գազայի հատվածում։

«Մեր նպատակը Գազան գրավելը չէ, մեր նպատակը՝ Գազան ազատագրելն է»,-ասել է նա։

Իսրայելի ֆինանսների նախարարը և «Կրոնական սիոնիզմ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում պահանջել է Նեթանյահուից հրաժարվել Գազա քաղաքը գրավելու պլանից և դրա փոխարեն իրականացնել ավելի խիստ ծրագիր՝ ամբողջական շրջափակման և լիակատար վերահսկողության հաստատման ուղղությամբ։

Սմոտրիչի խոսքով՝ Նեթանյահուն և կառավարությունը ընտրել են «հին ճանապարհը»՝ նկատի ունենալով, որ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) արդեն նոյեմբեր 2023-ին մտել էր քաղաք, բայց չէր կարողացել ջախջախել ՀԱՄԱՍ-ին։ Նա քննադատել է Նեթանյահուի որոշումը որպես անբավարար։

Օգոստոսի 8-ին Իսրայելի անվտանգության կաբինետը մեծամասնությամբ քվեարկությամբ հաստատել է ռազմական գործողության ընդլայնումը՝ ՀԱՄԱՍ-ին ջախջախելու նպատակով։ Այս պլանը ներառում է Գազա քաղաքի վերահսկողության տակ վերցնելը, ինչը առաջացրել է դժգոհություն ինչպես արտասահմանում, այնպես էլ Իսրայելում։ Օգոստոսի 9-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ՝ պահանջելով հրադադար և ՀԱՄԱՍ-ի պահած պատանդների ազատում։

Հիշեցնենք՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը լայնածավալ հարձակում է սկսել Իսրայելի վրա։ Զինյալները զանգվածային հրթիռակոծում են իրականացրել, ներխուժել Իսրայելի տարածք և իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ ժամանակակից Իսրայելի պատմության ամենախոշոր սպանդը՝ սպանելով մոտ 1200 մարդու։ Նրանք նաև ավելի քան 250 պատանդ են վերցրել և տարել Գազայի հատված։ Նրանցից մի մասը փոխանակվել կամ ազատ է արձակվել, մյուսները՝ սպանվել։

Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Գազայի հատվածում իրականացված ցամաքային գործողությունների և ռմբակոծությունների հետևանքով, ըստ ՀԱՄԱՍ-ին ենթակա առողջապահության նախարարության, զոհվել է ավելի քան 60 հազար պաղեստինցի, ևս ավելի քան 145 հազար վիրավորվել են։ Սակայն այդ գերատեսչությունը չի պարզաբանում, թե ինչպես է կազմվել այս վիճակագրությունը, մասնավորապես՝ քանի զոհեր են եղել իսլամիստ զինյալներից և արդյոք հաշվարկվել են հիվանդանոցներում բնական պատճառներով մահացածները։