Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը․ Զելենսկի

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Ես շնորհավորեցի պարոն նախագահին և Ադրբեջանի ողջ ժողովրդին՝ նախագահ Թրամփի օգնությամբ Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և հուսալի անվտանգության համար։ Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը։ Մենք հույս ունենք, որ ամեն ինչ կստացվի»,-նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ բոլորը հավասարապես վճռական են պատերազմն իսկապես դադարեցնելու և արդյունավետ դիվանագիտություն վարելու հարցում։

«Մենք քննարկեցինք Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև հիմնական սկզբունքները, որոնք կարող են մոտեցնել խաղաղությանը։ Ես շնորհակալ եմ մեր ժողովրդի և պետականության աջակցության համար։ Կարևոր է, որ աշխարհի համատեղ ջանքերը վերջապես ստիպեն Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները և ագրեսիան։

Մենք նաև քննարկեցինք մեր էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Մեզ հաջողվեց հասնել նշանակալի արդյունքների։ Մենք համաձայնեցինք, որ այսքանով կանգ չենք առնի և կշարունակենք աշխատել մեր հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։ Ես տեղեկացրեցի մեր էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարվածների մասին։ Ուկրաինան սա համարում է Ռուսաստանի կողմից միտումնավոր փորձ՝ խափանելու էներգետիկ ուղիները, որոնք մեզ և մյուս եվրոպական երկրներին ապահովում են էներգետիկ անկախություն։ Մենք անում ենք ամեն ինչ՝ մեր երկիրն ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։