Հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը․ նա կալանավորվել է
Oգոստոսի 7-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել օտարեկրացի 47-ամյա մի տղամարդ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ նա 2024 թվականի դեկտեմբերի 4-ից յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Տղամարդը կալանավորվել է: