Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն՝ հաշտվելու և շրջելու թշնամության ու արյունահեղության էջը. Ալիև
Քաղաքականություն
09.08.2025 | 01:05
«Իսկապես պատմական նշանակության օր է։ Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում Կովկասում։ Նախագահ Թրամփն է բերում խաղաղություն Կովկասում։ Եթե չլիներ նախագահ Թրամփը, Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեին չդադարող բանակցութնունների մեջ լինել»,- այս մասին Սպիտակ տանը եռակողմ հանդիպմանը հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահն ասաց` «երջանիկ է, որ այսօր մեծ պատմություն ենք կերտում»։
«Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն՝ հաշտվելու և շրջելու թշնամության ու արյունահեղության էջը»,- ընդգծեց Ալիևը: