Ինքնահռչակ Լուգանսկի իշխանություններն ուկրաինացի երեխաների բազա են հրապարակել, որոնց հնարավոր է որդեգրել

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսպես կոչված, Լուգանսկի «հանրապետության» Կրթության և գիտության նախարարության կայքում առնվազն 294 ուկրաինացի որբ երեխայի տվյալներ են հրապարակվել: Այս փաստին ուշադրություն է հրավիրել Save Ukraine բարեգործական կազմակերպության ղեկավար Նիկոլայ Կուլեբան, փոխանցում է Current time-ը։

Տվյալների բազան թույլ է տալիս որոնել երեխայի ըստ սեռի, տարիքի, աչքերի և մազերի գույնի: Երեխաների լուսանկարներն ուղեկցվում են նրանց բնավորության և նախասիրությունների համառոտ նկարագրությամբ։

«Երեխաներին նկարագրում են որպես ապրանք։ Պարզապես պատկերացրեք՝ կարող եք երեխաներին զտել ըստ աչքերի և մազերի գույնի: Մեր ուկրաինացի երեխաների նկարագրման ձևը ոչնչով չի տարբերվում ստրուկների կատալոգից։ Այս «կատալոգում» ներկայացված երեխաների մեծ մասը ծնվել է Լուգանսկի շրջանի օկուպացիայից առաջ և ունեցել է Ուկրաինայի քաղաքացիություն: Նրանցից ոմանց ծնողները սպանվել են օկուպացիոն իշխանությունների կողմից, մյուս երեխաների համար պարզապես պատրաստվել են ռուսական փաստաթղթեր՝ նրանց առևանգումն օրինականացնելու համար»,- գրել է Կուլեբան:

Այսպես կոչված «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» իշխանությունները 2021 թվականին արդեն հրապարակել են որդեգրման ենթակա երեխաների նմանատիպ տվյալների բազա, նշում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն։

2023 թվականի մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստան երեխաների անօրինական արտաքսման մեջ։

Ուկրաինական իշխանությունների պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայից Ռուսաստան է արտաքսվել 19,546 երեխա։ Ռուսական կողմը, իր հերթին, պնդում է, որ Ռուսաստանում «գրանցված» է 700 հազար ուկրաինացի երեխա։ Որոշ դեպքերում նրանք որդեգրման են հանձնվել ռուս ընտանիքներին։