Լրագրողները պարզել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 122,800 ռուս զինծառայողների անուններ

Լուրեր

06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունը, Mediazona-ն և կամավորների թիմը պարզել են Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռազմաճակատում զոհված 122,883 ռուս զինծառայողների անուններ։

Հաղորդվում է, որ անցյալ տարվա աշնանից ի վեր միտումները գրեթե չեն փոխվել, ամենից հաճախ ռազմաճակատում մահանում են կամավորները՝ 27%, զորահավաքի մասնակիցները՝ 11% և ուղղիչ գաղութներից պատերազմ մեկնած դատապարտյալները՝ 14%։ Նրանք կազմում են մահացածների ընդհանուր թվի 53%-ը։ Պատերազմից առաջ նրանք կապված չեն եղել ռուսական բանակի հետ։

Լրագրողները նշում են, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ռուսական կողմից օրական զոհերի թիվը հազվադեպ է նվազում օրական 120 մահից։ Մինչ այդ, այս ցուցանիշն ալիքաձև էր, այսինքն՝ որոշ օրերին կարող էր լինել 100-150 հաստատված մահ, իսկ մյուս օրերին՝ 50-60։

Ռազմաճակատում մահանում են նաև բարձր մասնագիտական պատրաստվածությամբ զինվորականներ։ Օգոստոսի 8-ի դրությամբ՝  ուսումնասիրության հեղինակներին հայտնի է եղել 5540 սպայի, այդ թվում՝ 12 գեներալի մահվան մասին: Նրանց թվում է Ներքին գործերի նախարարության գեներալ-մայոր Անդրեյ Գոլովացկին, որը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման ենթականերից կաշառք ստանալու համար։