Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին, հնարավոր վայրը համարվում է Հռոմը։ Այս մասին Fox News-ին ասել են բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել առաջիկա օրերին Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ, և որ դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, Թրամփի հետ իր հանդիպման հարմար վայրերից մեկը նշել էր ԱՄԷ-ն։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ։ Բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ Fox News-ին հայտնել են, որ գագաթնաժողովը նախատեսված է հաջորդ երկուշաբթի, որի նպատակակետերից մեկը քննարկվում է Հռոմը»,- նշել է ամերիկյան հեռուստաալիքը։

Ըստ հրապարակման՝ եթե հանդիպումը տեղի ունենա հաջորդ շաբաթ ավելի ուշ, Հռոմը կշարունակվի դիտարկվել որպես հավանական վայր, ինչպես նաև այլ տարբերակներ Եվրոպայում և աշխարհում։