ՀՀ-ն կապահովի անվտանգ երթևեկություն, Ադրբեջանը որքանով դա կանի, իր հնարավորության տիրույթում է․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետն ինչ պայամնավորվածությունների էլ գա, դրանք լինելու են մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման շրջանակում, Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Ինչ-որ մի բանի շուրջ համաձայնության կգան, թե՞ ոչ, դա տեղում պարզ կլինի։ Սա արվում է, որովհետև մենք խաղաղություն ենք խոստացել մեր քաղաքացիներին»,- ասաց նա։

Իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Վաշինգտոնում ստորագրվելիք փաստաթղթերում բացակայում է միջանցքային տրամաբանությունը։

«Հայաստանով անցնող ճանապարհ, մալուխ, գազի խողովակ, ցանկացած ենթակառուցվածք միայն ՀՀ իրավազորության ներքո է լինելու։ Իրավազորություն նշանակում է, որ ՀՀ օրենքներն են գործում։ Բիզնես կառավարում՝ այո՛, ինչպես, օրինակ, Հյուսիս-հարավ մայրուղին է հանձնված բիզնես կառավարման, արդյո՞ք վթարի դեպքում այդ ճանապարհին մեր իրավապահ համակարգը չի գործում։ Հողի վրա ենթակառուցվածքը կարող է հանձնվել բիզնես կառավարման, հողը՝ ոչ։ Սա, ի դեպ, փոխադարձությամբ վերաբերում է նաև Ադրբեջանին։ Ապաշրջափակման դեպքում սկզբունք է մեզ համար, որ փոխադարձություն լինելու է»,- վստահեցրեց Հակոբյանը։

-Այսինքն, ամերիկացիները կլինեն նաև Ադրբեջանի՞ տարածքով անցնող ճանապարհների վրա։

-Մեր սկզբունքները ենթադրում են, որ ինչպես ՀՀ-ի դեպքում, այնպես էլ Ադրբեջանի դեպքում սկզբունքները նմանատիպ են լինելու։ Ադրբեջանը կհանձնի՞ իր ենթակառուցվածքն ամերիկյան ընկերության կառավարման, դա իր գործն է, ի վերջո։

-Հայաստանում ապրողները կարդում են, որ Սյունիքով ճանապարհ է լինելու ամերիկացիների կողմից անվտանգության երաշխիքներով և հարց է առաջանում՝ եթե ես եմ գնում Նախիջևանի տարածքով, ո՞վ է իմ անվտանգությունն ապահվելու։

-Եթե ունենանք ցանկացած պայմանավորվածություն, հուսամ՝ կունենանք որոշակի պայմանավորվածություններ, ՀՀ քաղաքացին երեկոյան կտեսնի դրանք։ Մենք ջանում ենք, որ ունենանք պայմանավորվածություն։

-Դուք բացառո՞ւմ եք, որ չի լինի այնպիսի իրավիճակ, որ հայերն անվտանգ երթևեկելու հնարավորություն չեն ունենա Ադրբեջանի տարածքում։

-Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ դա պարտավորություն է հարևան երկրի կողմից։ Մենք պետք է ապահովենք, որ ադրբեջանցիները ենթակառուցվածքով անցնելիս անվտանգ անցնեն, պարտավոր ենք դա անել։ Ադրբեջանը ևս ունի պարտավորություն՝ ապահովել իր տարածքով անցնող բեռների և մարդկանց անվտանգությունը։ Ադրբեջանը որքանո՞վ դա կանի, իր հնարավորությունների տիրույթում է։

-Եթե Ադրբեջանը չապահովի իր տարածքով անցնող ճանապարհների անվտանգությունը, ՀՀ տարածքով անցնող ճանապարհը կգործի՞։

-Հիմա որքանո՞վ է երաշխավորված Նարեկ Կիրակոսյանի անվտանգ երթևեկությունը, օրինակ, Վրաստանի սահմանում։ Մենք կուզենք՝ ամեն ինչ անենք, որ դու անվտանգ երթևեկես, բայց հնարավոր է միջադեպ Վրաստանում։ Հիմա Վրաստանի տարածքով երթևեկելու ժամանակ Հայաստանն ի՞նչ կարող է անել, դա Վրաստանի պարտավորությունն է։ Այս դեպքում (Ադրբեջանի տարածքով) էլ պետք է այդ սկզբունքը պահվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան