ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին՝ աջակցել կրծքով կերակրող մայրերին

Լուրեր

05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
Բոլորը

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթի ամփոփման կապակցությամբ երկրներին կոչ է արվում ներդրումներ կատարել հօգուտ առողջապահական համակարգերի և աջակցել կրծքով կերակրող մայրերին։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։

Կրծքով կերակրումը երեխայի առողջության, զարգացման և կյանքի պահպանման ամենարդյունավետ միջոցներից մեկն է կյանքի վաղ փուլերում: Այն երեխայի առաջին պատվաստանյութն է, որ պաշտպանում է հիվանդությունների դեմ, այդ թվում՝ փորլուծության և թոքաբորբի:

Ներդնել հօգուտ կրծքով կերակրման՝ նշանակում է ներդնել հօգուտ ապագայի: Այնուամենայնիվ, մինչև վեց ամսական երեխաների միայն 48 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում: Այս ցուցանիշը զգալիորեն ցածր է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ 2030 թվականին 60 տոկոս ցուցանիշի հասնելու նպատակից: Սա պայմանավորված է նորաթուխ մայրերի, առողջապահության ոլորտի աշխատակիցների և առողջապահական համակարգերի համար համընկնող խնդիրներով:

Աշխարհում միլիոնավոր մայրեր առողջապահական հաստատություններում ժամանակին չեն ստանում որակյալ աջակցություն, երբ դրա կարիքն ամենաշատն ունեն:

Երկրների միայն մեկ հինգերորդ մասն է նորածինների և փոքր երեխաների սնուցման թեմայով վերապատրաստումներ տրամադրում նորաթուխ մայրերի հետ աշխատող բժիշկներին և բուժքույրերին: Սա նշանակում է, որ աշխարհի մայրերի մեծամասնությունը ծննդատնից դուրս է գալիս՝ առանց համապատասխան գիտելիքի այն մասին, թե ինչպես պետք է կրծքով կերակրել փոքրիկին և երբ սկսել հավելյալ սնուցումը:

Ներդրումները հօգուտ կրծքով կերակրման աջակցության շարունակում են լինել չափազանց ցածր, չնայած այն բանին, որ ներդրված յուրաքանչյուր դոլարը բերում է 35 ԱՄՆ դոլար տնտեսական եկամուտ: Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ, «Առաջնահերթություն տվեք կրծքով կերակրմանը. ստեղծեք կայուն աջակցության համակարգեր» խորագրի ներքո, ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին, առողջապահության ոլորտի կառավարման ղեկավարներին  և գործընկերներին՝ ներդրումներ կատարել հօգուտ կրծքով կերակրման բարձրօրակ աջակցության, այն է՝

  • Ապահովել համապատասխան ներդրումներ հօգուտ որակյալ մայրական և նորածնային խնամքի, կրծքով կերակրման աջակցության ծառայությունների:
  • Ավելացնել կրծքով կերակրման ծրագրերի համար նախատեսված ազգային բյուջետային հատկացումները:
  • Ինտեգրել կրծքով կերակրման խորհրդատվությունն ու աջակցությունը մայրական և մանկական առողջապահության պլանային ծառայությունների մեջ, ներառյալ մինչծննդյան, ծննդաբերական և հետծննդաբերական խնամքը:
  • Ապահովել, որ առողջապահական ծառայություններ մատուցողներն ունենան կրծքով կերակրման աջակցության համար անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները, ներառյալ արտակարգ իրավիճակներում:
  • Ամրապնդել համայնքային առողջապահական համակարգերը՝ յուրաքանչյուր նորաթուխ մայրիկին ապահովելու կրծքով կերակրման շարունակական, մատչելի աջակցություն մինչև երկու տարի և ավելի:
  • Պաշտպանել կրծքով կերակրումը՝ ապահովելով, որ կրծքի կաթի փոխարինիչների շուկայավարման միջազգային կանոնակարգը կիրառվի բոլոր առողջապահական հաստատություններում և համակարգերում:

Կրծքով կերակրումը խթանելու համար առողջապահական համակարգերի հզորացումը միայն առողջապահության ոլորտի հրամայական չէ, այն նաև բարոյական և տնտեսական պարտավորություն է։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը վճռական են աջակցելու երկրներին՝ կառուցելու կայուն առողջապահական համակարգեր, որոնք անտեսված չեն թողնի որևէ մոր կամ մանկան:

Արդեն 30 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: