Թրամփի հետ բանակցություններում Պուտինը կարող է Ուկրաինայի ու ԵՄ-ի համար անիրագործելի տարածքային պահանջներ առաջադրել. WSJ

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում կարող է առաջարկել ճանաչել Մոսկվայի վերահսկողությունը Ուկրաինայի գրավյալ հատվածի նկատմամբ՝ Ուկրաինայի մյուս շրջաններից զորքերը դուրս բերելու դիմաց։ Դոնալդ Թրամփը, իր հերթին, ձգտելով հնարավորինս արագ համաձայնագիր կնքել, կարող է կոչ անել Ուկրաինային և նրա դաշնակիցներին՝ ընդունել Ռուսաստանի ղեկավարի առաջարկը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի և ուկրաինացի պաշտոնյայի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինան ու եվրոպացի առաջնորդները, ամենայն հավանականությամբ, կմերժեեն այս ծրագիրը, իսկ դա, իր հերթին, ձեռնտու կլինի Ռուսաստանի նախագահին։ Թրամփը, որին հազվադեպ են հետաքրքրում խաղաղ կարգավորման մանրամասները, կարող է Ուկրաինային մեղադրել ռազմական գործողությունները շարունակելու համար, նշել է ուկրաինացի պաշտոնյան։

Դրանից հետո ԱՄՆ նախագահը կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական և ռազմական աջակցության տրամադրումը, ինչպես նա արեց ավելի վաղ։ Միաժամանակ, Միացյալ Նահանգները կարող է ամբողջությամբ հեռանալ դիվանագիտական գործընթացից՝ թողնելով Մոսկվային ու Կիեւին շարունակել այն, ինչը Թրամփը վաղուց կոչում է «Բայդենի պատերազմ»:

Հիշեցնենք, որ ամերիկյան և ռուսական կողմերը հայտարարել են առաջիկա օրերին ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման պայմանավորվածության մասին։