Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գործունեության առաջնահերթություններից է

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ: Այս մասին տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից։ 

Օգոստոսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանության նախարարության մոդուլային տիպի զորամասերից մեկը։ Այցի ընթացքում Պաշտպանը հրամանատարական կազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ  շրջայց է կատարել զորամասի տարածքում և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին։ 

Հրամանատարական կազմի հետ քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝  կին զինծառայողների իրավունքների, զինծառայողների սոցիալական ապահովության, կարգապահության բարձրացման, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, առողջության պահպանման իրավունքի, բնակարանային ապահովության, սպա-հոգեբանի ինստիտուտի և մի շարք այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

Պաշտպանը վերահաստատել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից է։ Ոլորտային խնդիրներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, և լուծման առաջարկներով հասցեավորվում ըստ իրավասության։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը, որը շարունակաբար իր դրական ազդեցությունն է ունենում զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի բազմաթիվ հարցերին լուծումներ գտնելու շրջանակներում: