Քննարկվել են սողանքավտանգ վայրերում ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման հարցեր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՆԳՆ Փրկարար ծառայությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳն Փրկարար ծառայությունից։

«Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային խմբի տարբեր ուղղվածության մասնագետների համագործակցությունը կնպաստի ռիսկերը կառավարելու և մարտահրավերներն արդյունավետ դիմագրավելու գործին:

Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը, որից հետո ծավալվել է ակտիվ քննարկում։

Նիստի ընթացքում միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր և առաջարկվել առարկայական լուծումներ:

Քննարկվել են նաև սողանքների ցանկից դուրս մնացած տարածքներում հետազոտությունները շարունակելու անհրաժեշտությունը, սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների իրականացման հնարավորությունները, անտառածածկ հատվածներում` ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացումը և այլ հարցեր:

Ամփոփելով նիստը՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին ու շեշտել, որ աղետների ռիսկի թիրախային կառավարումը պահանջում է հետևողական մոտեցում և հենց նման քննարկումների արդյունքում են գտնվում խնդիրների լուծման նոր` ավելի արդյունավետ եղանակներ»,- ասված է հաղորդագրությունում: