Թրամփը հույս ունի Պուտինի հետ քննարկել «տարածքների փոխանակման» հարցը․ պարզ չէ, սակայն, թե ինչ է դա նշանակում․ Bloomberg

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ակնկալում է քննարկել Ուկրաինայում հրադադարի հարցը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Նրանք նշել են, որ Թրամփը «լավատեսորեն է տրամադրված եղել» այս հարցի վերաբերյալ օգոստոսի 6-ին եվրոպական երկրների և Ուկրաինայի առաջնորդների հետ զրույցի ժամանակ։

ԱՄՆ նախագահը նաև ենթադրում է, որ Պուտինը պատրաստ կլինի խաղաղության բանակցություններ սկսել, եթե կողմերը քննարկեն «տարածքների փոխանակման հարցը», ասել են աղբյուրները։ Նրանք, սակայն, չեն մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։

Հավելենք, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները ծրագրում են հանդիպել մոտ ապագայում: Նման համաձայնություն է ձեռք բերվել Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում օգոստոսի 6-ին։

Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփն ակնկալում է եռակողմ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Կրեմլը չի մեկնաբանել այս առաջարկը։

Ռուսաստանը պահանջում է լիակատար վերահսկողություն Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի նկատմամբ, որոնց բռնակցման մասին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է 2022 թվականին: Միևնույն ժամանակ, պատերազմի ավելի քան երեք տարվա ընթացքում ռուսական բանակին չի հաջողվել ամբողջությամբ գրավել այս տարածքներից որևէ մեկը: Բացի այդ, Ռուսաստանը վերահսկում է Սումիի և Խարկովի մարզերի փոքր տարածքներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի