ԱՄՆ-ում զինծառայողին մեղադրում են Abrams տանկի մասին տեղեկատվություն փոխանցելու փորձի մեջ՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմաց

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Տեխասում 22-ամյա զինծառայող Թեյլոր Ադամ Լին կալանավորվել է M1A2 Abrams տանկի և դրա խոցելիությունների մասին Ռուսաստանին տեղեկատվություն փոխանցելու փորձի մեղադրանքով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները նման տանկեր էր փոխանցել Ուկրաինային, գրում է Current time-ը։

Լին ԱՄՆ բանակի գործող զինծառայող է, ծառայում է Ֆորտ Բլիսում: Նա ունեցել է «Հույժ գաղտնի» և «Կոնֆիդենցիալ տեղեկատվություն » մակարդակի գաղտնի տեղեկատվության հասանելիություն: Հետաքննության  տվյալներով՝ 2025 թվականի մայիսից մինչև օրս նա փորձել է տանկի մասին տեխնիկական տեղեկություններ փոխանցել Ռուսաստանին։

Հուլիսին Թեյլոր Ադամ Լին հանդիպել է մի անձի հետ, ում համարել է Ռուսաստանի իշխաանությունների ներկայացուցիչ, և նրան փոխանցել տվյալներով կրիչ, որը պարունակել է, մասնավորապես, փաստաթղթեր և տեղեկություններ M1A2 Abrams տանկի՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից օգտագործվող զրահապատ մարտական մեքենայի, ինչպես նաև մարտական գործողությունների մասին։ Այդ հանդիպման ժամանակ քննարկվել է M1A2 Abrams տանկի դետալի փոխանցման հարցը:

Հուլիսի 31-ին Լին այդ մասը տարել է Տեխասի Էլ Պասո քաղաքի պահեստ։ Այնուհետև նա հաղորդագրություն է ուղարկել մի անձի, որը, իր կարծիքով, Ռուսաստանի ներկայացուցիչ է. «Առաքելությունը կատարված է»:

ՀԴԲ հակահետախուզության փոխտնօրեն Ռոման Ռոժավսկիի խոսքով՝ զինծառայողը փորձել է փոխանցել ամերիկյան տանկերի խոցելիության մասին գաղտնի ռազմական տեղեկատվությունը՝ ռուսական քաղաքացիություն ստանալու դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի