Սեպտեմբերի 15-ից վարժական հավաքներ են մեկնարկում
Քաղաքականություն
07.08.2025 | 09:31
ՀՀ Կառավարությունը նախատեսում է 2025 թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կազմակերպել վարժական հավաքներ պահեստազորայինների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստի օրակարգից։
Ըստ նախագծի՝ հավաքներին կներգրավվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմեր։ Նշվում է, որ նպատակն է կատարելագործել պահեստազորայինների ռազմական հմտությունները և մասնագիտական պատրաստվածությունը։
Հավաքները կօգնեն բարձրացնել մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը։
Նախաձեռնությունն ընդգրկված է Զինված ուժերի բարեփոխումների կառավարության ծրագրում։