Թրամփը Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը շատ արդյունավետ է անվանել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ բանակցություններում «մեծ առաջընթաց» է գրանցվել։

«Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հենց նոր չափազանց արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել: Դրանից հետո ես տեղեկացրել եմ մեր եվրոպացի դաշնակիցներից մի քանիսին», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցցանցում։

«Բոլորը համաձայն են, որ պատերազմը պետք է դադարեցվի, և մենք դրա վրա կաշխատենք հաջորդ օրերին և շաբաթներին», – հավելել է նա։

Սպիտակ տան ներկայացուցիչն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը, Վաշինգտոնի վարչակազմի կարծիքով, լավ է անցել, իսկ ռուսական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը շարունակելու հարցում:

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ 50-օրյա ժամկետ է հատկացնում Ուկրաինայի կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, ինչից հետո մտադիր է 100 տոկոսի չափով առևտրային մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի ևւ նրա առեւտրային գործընկերների դեմ: Հուլիսի 29 – ին ԱՄՆ առաջնորդը հանդես էր եկոլ հայտարարությամբ, որ նշված ժամկետը կրճատում է մինչև 10 օր՝ նշելով, որ չգիտի՝ արդյոք նման քայլը կազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա:

Ինչպես հուլիսի 31-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին, Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղ կարգավորման շուրջ մինչև օգոստոսի 8-ը։