Ինչ է պատրաստել Թրամփը Փաշինյանի համար․ ՀՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Բոլորը

Պաշտոնական Երևանն այսօր հաստատեց՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է մեկնում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Սա Փաշինյան-Թրամփ պաշտոնական առաջին հանդիպումն է, որին կհաջորդի եռակողմ հանդիպում Ալիևի մասնակցությամբ։

Փետրվարի սկզբին Փաշինյանը մասնակցել էր ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, սակայն Սպիտակ տան նորընտիր ղեկավարի հետ հանդիպում չէր եղել։

Պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Սպիտակ տանը Փաշինյանն ու Թրամփը երկկողմ ձևաչափով կհանդիպեն Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով։

Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ՀՀ-ն ստորագրել էր Ջո Բայդենի հեռացող վարչակազմի հետ՝ մինչ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտը։

Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ-ի այդ ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարեսկզբին հայտարարեցին, որ ստեղծվում է ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունն անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանի համոզմամբ՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը կյանքի չի կոչվելու, քանի որ ԱՄՆ-ն այդ հարցում ֆինանսական շահագրգռվածություն չունի, Թրամփն այլ սկզբունքով է արտաքին քաղաքականություն վարում։

«Մոռացե՛ք այդ հուշագիրը, որովհետև Թրամփի քաղաքականությունն ուրիշ է։ Թրամփին հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը չի հետաքրքրում՝ անկախ նրանից՝ ՀՀ-ն դա քննարկման առարկա կդարձնի՞, թե՞ ոչ։ Թրամփին դա չի հետաքրքրում»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Մինչդեռ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ կանոնադրության ստորագրումից կարճ ժամանակ անց Թրամփի վարչակազմը հաստատեց իր հավատարմությունն այդ փաստաթղթի իրականացմանը։ Նրա խոսքով՝ այդ կանոնադրությամբ Միացյալ նահանգները ստանձնել է Հայաստանի ապաշրջափակման պարտավորությունը։

«Այս կապակցությամբ վերջին խնդիրը, որն ի հայտ է եկել, այսպես կոչված, «Թրամփի կամուրջն» է, որը, ըստ հայտարարությունների, միտված է Հայաստանի ապաշրջափակումը վերացնելուն, նաև ՀՀ-ին ռեգիոնալ մեծ բեռնափոխադրումներ ներգրավվելու գործողությամբ։ Սա ինքնին ռազմավարական գործընկերության մի ձև է»,- նշեց նա։

Ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնի պատկերացումների մասին առաջինը հրապարակային խոսել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ը կարող է, օրինակ, վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը։ Հայկական կողմից պաշտոնական պատասխան հնչեց վարչապետի խոսնակի կողմից։ Նազելի Բաղդասարյանը պարզաբանեց, որ ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը, և որ ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս։

Իշխանական պատգամավոր Արման Եղոյանն էլ Factor TV-ի տաղավարում նշեց, որ Հայաստանը չի ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը, քանի որ ինքնիշխանության զիջման վտանգ են նկատել։

Ստյոպա Սաֆարյանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք ԱՄՆ-ի առաջարկի մերժումը և շրջափակման մեջ մնալը լավ տարբերակ է։

«Վարձակալության գաղափարը, արտապատվիրակման գաղափարը, կառուցապատման իրագործման գաղափարը և այլն, այդ ամբողջը կոչված են, առաջին հերթին, լուծելու Հայաստանի ապաշրջափակման հարցերը, նախ և առաջ՝ Թուրքիայի տարածքով, եթե Ադրբեջանի կապրիզների հարցը լուծվում է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրության ժամանակ Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմ կուղևորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։ Այս հայտարարությունից 8 ամիս անց պաշտոնական Երևանը չի հաստատել, որ ԱՄՆ պարեկային թիմ է այցելել Հայաստան։ Այսօր Արտաքին գործերի նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ ԱՄՆ մաքսային և սահմանային պարեկային թիմը դեռ չի եկել։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը փոխանցեց՝ «եթե այս հարցով մեկնաբանություն լինի, կտեղեկացնեն»։

Արմեն Բադալյանը Թրամփի՝ ՀՀ-ի հետ ռազմավարական հարաբերություններով առանձնապես շահագրգռված չլինելու պնդումը հիմնավորում է հենց թիմի չժամանելով։ Փորձագետի կարծիքով՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությամբ հետաքրքրված է Հայաստանը՝ ցույց տալու համար, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը տապալված չէ։

Այնինչ, Սաֆարյանի կարծիքով՝ այս հարցը ժամանակավորապես առկախվել է, ԱՄՆ-ը դեռ չի շտապում։

Թե սպասվող հանդիպմանը Թրափն ու Փաշինյանը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով կոնկրետ ինչ հարցեր կքննարկեն, կողմերը փակագծեր չեն բացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան