Կրակոցներ և երկու անձի սպանություն Արտաշատում․ գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Ավարտվել է Արտաշատում տեղի ունեցած 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: 

Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է անչափահասին՝ սպանելով նրան»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը առերևույթ հանցանք կատարած անձի եղբայրը դեպքի վայրից տեղափոխել և թաքցրել է իր փաստացի բնակության վայրում։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը) (2 դրվագ), մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), երկու անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով (սպանությունը) և մեկ անձի նկատմամբ՝ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ կետերով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով  (սպանության փորձը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը): 

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, երեքի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

ՀՀ