Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆը Մոսկվայում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը ժամանել է Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ինտեֆաքսը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ Ուիթկոֆին դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ  նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, գրում է Meduza-ն։

ՏԱՍՍ-ն էլ հայտնում է, որ Ուիթկոֆը և Դմիտրիևն առավոտյան զբոսնել են Մոսկվայի Զարյադյե զբոսայգում։

Սա Ուիթկոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Վերջին անգամ նա բանակցությունների համար Մոսկվա է այցելել ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, եղել է Սանկտ Պետերբուրգում։ Երկու անգամ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ են տեղի ունեցել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի վերջին Ռուսաստանին տվել էր 10-օրյա ժամկետ, որն ավարտվում է օգոստոսի 8-ին, մինչ այդ, ռուսական բանակը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայում: Հակառակ դեպքում Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ:

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ միջոցների վերաբերյալ որոշում կկայացնի Ուիթկոֆի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ չի պատասխանել Թրամփի վերջնագրին։ Օգոստոսի 1-ին նա հայտարարել էր, որ Մոսկվային «անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն՝ լավ, հիմնարար հիմքերի վրա, որը կբավարարի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային»։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի նպատակները պատերազմում մնացել են նույնը՝ Ուկրաինան պետք է ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից, իսկ Արևմուտքը պետք է վերացնի պատժամիջոցները։

Կրեմլին մոտ կանգնած Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանը կարող է սկսել խաղաղության բանակցություններ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի լիակատար գրավումից հետո: Bloomberg-ի տվյալներով էլ՝ Մոսկվան քննարկում է Թրամփին զիջումներ անելու հնարավորությունը օդում, բայց ո՛չ ցամաքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի