Պուտինը չի ուզում «զայրացնել» Թրամփին, բայց նա չի դադարեցնի պատերազմը, քանի որ «ո՛չ բանակը, ո՛չ ժողովուրդը» նրան չեն հասկանա. Reuters

Լուրեր

06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում «զայրացնել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և հասկանում է, որ նա կարող է բաց թողնել Վաշինգտոնի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորությունը, սակայն նրա համար ռազմական նպատակներն ավելի կարևոր են։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Պուտինի նպատակն է ամբողջությամբ գրավել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, և միայն դրանից հետո սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Աղբյուրի պնդմամբ՝ ռուս-ուկրաինական ներկայիս բանակցությունները Մոսկվայի փորձն են՝ համոզելու Թրամփին, որ Պուտինը չի մերժում խաղաղության համաձայնագիրը։

Լրատվամիջոցի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Պուտինը մտահոգված է Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացմամբ, և որ բանակցություններում առաջընթացի բացակայությունը նյարդայնացնում է Թրամփին։ Սակայն հաշվի առնելով ռուսական զորքերի առաջխաղացումն Ուկրաինայում, Պուտինը չի կարծում, որ հիմա պատերազմը դադարեցնելու ժամանակն է, քանի որ «ո՛չ բանակը, ո՛չ էլ ժողովուրդը» նրան չեն հասկանա։

Մեկ այլ աղբյուրի խոսքով էլ՝ Պուտինը գնահատում է իր հարաբերությունները Թրամփի հետ, բայց նա «չի կարող թույլ տալ ավարտել պատերազմը միայն այն պատճառով, որ Թրամփն է դա ուզում»։

Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինը չի հավատում, որ Թրամփի կողմից խոստացված ԱՄՆ նոր պատժամիջոցները լուրջ ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա։

Բացի այդ, լրատվամիջոցի աղբյուրը նաև ասել է, թե Ռուսաստանի գլխավոր շտաբը, իբր, Պուտինին ասել է, որ ուկրաինական ճակատը կփլուզվի երկու-երեք ամսից։

Հուլիսի վերջին Թրամփը Ռուսաստանի համար սահմանել է 10-օրյա ժամկետ՝ օգոստոսի 8-ը՝ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրի հասնելու համար։

ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ այդ ժամկետից հետո Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ կկիրառի «մաքսատուրքեր և այլ միջոցառումներ», սակայն չգիտի՝ դրանք կազդե՞ն Ռուսաստանի վրա, թե ոչ։ Սկզբում Թրամփը Ռուսաստանին տվել էր 50 օր՝ սկսած հուլիսի 14-ից, բայց հետո կրճատել է այդ ժամկետը։

Վլադիմիր Պուտինն օգոստոսի 1-ին հայտարարել էր, որ Մոսկվային «անհրաժեշտ է երկարատև և կայուն խաղաղություն՝ լավ, հիմնարար հիմքերի վրա, որը կբավարարի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային»։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանի նպատակները պատերազմում մնացել են նույնը՝ Ուկրաինան պետք է ճանաչի օկուպացված տարածքները որպես ռուսական և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից, իսկ Արևմուտքը պետք է վերացնի պատժամիջոցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի