Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «արդյունավետ զրույցի» մասին

Լուրեր

05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Արդյունավետ զրույց նախագահ Թրամփի հետ։ Հիմնականը, իհարկե, պատերազմի դադարեցումն է։ Մենք շնորհակալ ենք ԱՄՆ նախագահին արդար և երկարատև խաղաղության հասնելու նրա բոլոր ջանքերի համար։ Իսկապես անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սպանությունները, մենք լիովին աջակցում ենք դրան։ Պատերազմ կարող էր չլինել ամիսներ շարունակ, եթե ռուսները չձգձգեին այն»,- գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ համակարգել են դիրքորոշումները, փոխանակվել իրավիճակի վերաբերյալ գնահատականներով. ռուսները մեծացրել են իրենց հարվածների խստությունը։

Զելենսկին հայտնել է, որ Թրամփը լիովին տեղեկացված է Կիևի, մյուս քաղաքների և համայնքների վրա ռուսական հարվածների մասին։

«Իհարկե, խոսել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին: Նրանց տնտեսությունը շարունակում է անկում ապրել, այդ պատճառով Մոսկվան այդքան ուշադիր է այս հեռանկարի և նախագահ Թրամփի վճռականության նկատմամբ: Սա կարող է շատ բան փոխել»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա հավելել է, որ քննարկել են համատեղ եվրոպական լուծումներ, որոնք կարող են օգնել երկրի պաշտպանությանը:

«Այժմ մենք ունենք լուծումներ Նիդերլանդներից, Շվեդիայից, Նորվեգիայից և Դանիայից՝ ավելի քան մեկ միլիարդ դոլար ամերիկյան զենքի համար, որն Ուկրաինան կստանա: Շնորհակալություն: ՆԱՏՕ-ի երկրների հետ այս փոխգործակցությունը կշարունակվի»,- նշել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ խոսել են Ամերիկայի հետ երկկողմ պաշտպանական համագործակցության մասին: Անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է ուկրաինական կողմից, պատրաստ են այն մանրամասն քննարկել ու կնքել:

Շվեդիան, Նորվեգիան և Դանիան հայտարարել են, որ շուրջ 500 միլիոն դոլար կհատկացնեն ՆԱՏՕ-ի գլխավորած նախաձեռնությանը՝ Ուկրաինային ամերիկյան զենք, այդ թվում՝ Patriot համակարգի հրթիռներ մատակարարելու համար։ Դանիայի բաժինը կկազմի մոտ 90 միլիոն դոլար, մինչդեռ Նորվեգիան կներդնի մոտ 1,5 միլիարդ նորվեգական կրոն (146 միլիոն դոլար):

Շվեդիան հայտարարել է, որ 275 միլիոն դոլար կներդնի փաթեթում, որը ներառում է Patriot հրթիռներ և այլ հակաօդային պաշտպանության սարքավորումներ, ինչպես նաև հակատանկային զինամթերք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի