Հօգուտ Սամվել Կարապետյանի՞, թե՞ ՀՀ կառավարության. արբիտրաժի 2-րդ որոշումը՝ դարձյալ կռվախնձոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
Բոլորը

ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նոր որոշումը կրկին հակադիր մեկնաբանությունների առիթ է տվել։

Երեկ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն իր էջում գրառում կատարեց՝ հայտնելով, թե արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջները։

«Օգոստոսի 3-ի որոշմամբ՝ արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա»,-նշել է նա։

Պետրոսյանի մատնանշած հայցվորները կալանքի տակ գտնվող գործարար, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքն է, որոնք, սակայն, Պետրոսյանի գրառումից գրեթե 4 ժամ անց հակառակ պնդմամբ հայտարարություն տարածեցին։

«Հուլիսի 29-ին Սամվել Կարապետյանն ու ընտանիքը կրկին դիմել են հրատապ արբիտրաժին՝ խնդրելով լրացում կատարել հուլիսի 22-ին ընդունված որոշման մեջ և լրացուցիչ պարզաբանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առ այն, որ վերջինս պարտավոր է կատարել արբիտրաժի որոշումը և վերականգնել ներդրողների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոն, ինչպես նաև պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել որոշման կատարմանն ուղղված քայլերի մասին։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման»,- ասվում է հայտարարությունում։

Մեկուկես ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ընտանիքը դեռևս շաբաթներ առաջ էր դիմել միջազգային արբիտրին։ Հուլիսի 23-ին գործարարի պաշտպանական խորհուրդը հայտարարեց ՀԷՑ-ը պետականացնելու գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» հաղթանակի մասին․ «Հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»»։

Եվ մինչ Կարապետյանի պաշտպանական խորհուրդը գրառման վերջում նշում էր, թե որոշումը պարտադիր է կատարման, ՀՀ արդարադատության նախարարը հակառակ պնդումն արեց։

Ոչ միայն հակառակն էր պնդել, այլև գործուն քայլեր էր ձեռնարկել Կառավարությունը. նախ՝ Ռոմանոս Պետրոսյանն էր ազատվել Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Հաջորդիվ, արդեն իրար հետևից սկսեցին ազատվել ՀԷՑ-ում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, փոխարենը նշանակվեցին իշխող ուժին հարող անձինք։ Այնինչ, Կարապետյանի եղբորորդին դեռ օրեր առաջ էր նշել՝ եթե ՀՀ Կառավարությունը չկատարի արբիտրաժի որոշումը, տնտեսական խնդիրներ կունենա։

Այստեղ էլ, սակայն, կառավարությունը համաձայն չէ Կարապետյանների կանխատեսման հետ։

Ի վերջո, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը ՀՀ կառավարությանը հրահանգել է կատարե՞լ նախորդ որոշումը, թե՞, այնուամենայնիվ, մերժել Կարապետյանների նոր դիմումը, հայտնի կդառնա, երբ հրապարակվի պաշտոնական փաստաթուղթը։ Իսկ մինչ այդ, Արդարադատության նախարարությունից այսօր հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե հարցն իրենց տիրույթում չէ, թեև նախորդ որոշման դեպքում նախարարի մակարդակով մեկնաբանություններ էին հնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան