Կամչատկայի հարավային մասը ուժեղ երկրաշարժից հետո տեղաշարժվել է գրեթե երկու մետրով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կամչատկայի թերակղզու հարավային մասը գրեթե երկու մետրով տեղաշարժվել է դեպի հարավ-արևելք հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը՝ հիմնվելով գեոդինամիկ դիտարկումների արդյունքների վրա, փոխանցում է Current time-ը։

«Հուլիսի 30-ի երկրաշարժից հետո առավելագույն կոսեյսմիկ տեղաշարժերը դիտվել են թերակղզու հարավային մասում։ Այնտեղ դրանք կազմել են գրեթե երկու մետր, ինչը համեմատելի է 2011 թվականին Ճապոնիայի Տոհոկու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո հորիզոնական տեղաշարժերի հետ։ Պետրոպավլովսկի կայանների կլաստերը (համապատասխանաբար՝ Պետրոպավլովսկ-Կամչատկին) տեղաշարժվել են մի փոքր ավելի համեստ»,- ասվում է զեկույցում։

Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը հայտարարել էր, որ սա 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժն է։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել էր 8,8 մագնիտուդ՝ ըստ Ռիխտերի սանդղակի։ Այն առաջացրել է մի քանի ցունամիի ալիքներ, որոնք մասամբ հեղեղել էին Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը և «Ալաիդ» ձկնորսական ձեռնարկությունը։

Երկրաշարժից հետո գիտնականները գրանցել էին Կամչատկայում Կրաշենիննիկով հրաբխի առաջին ժայթքումը։ Այն սկսվել է օգոստոսի 2-ին, որի արդյունքում մինչև չորս կիլոմետր բարձրությամբ մոխիր է արտանետվել։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը նշել էր, որ հրաբուխը նախկինում ժայթքել է միայն 1463 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի