Նոր տեղեկություն՝ ԱՄՆ-ում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից․ պաշտոնական Երևանը շարունակում է լռել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
Բոլորը

Արդեն երկրորդ օրն է՝ պաշտոնական Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է ուրբաթ օրը Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև հնարավոր հանդիպումների մասին տեղեկությունները։

Սպասվող հանդիպման մասին լուրը երեկ հրապարակեց ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ Ըստ նրա՝ Թրամփը նախ առանձին-առանձին ընդունելու է երկրների ղեկավարներին, ապա քննարկումը կշարունակվի եռակողմ ձևաչափով։

«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա ավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- գրել էր ադրբեջանցի լրագրողը։

Միդլ իսթ այ-ն էլ այսօր գրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուրբաթ Վաշինգտոնում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն՝ պարտավորվելով ձգտել խաղաղության։

Հայաստանի վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանում նաև հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունները՝ խորացնելով տեղեկատվական դաշտում առկա անորոշությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մտահոգիչ է համարում ոչ թե Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը, այլ բովանդակությունը։ Ըստ նրա՝ խնդրահարույց է, որ խաղաղության ստորագրվելիք փաստաղթղթից դուրս են մնացել գերիների ազատ արձակման, սահմանների հստակեցման և ճանապարհների ապաշրջափակման հարցերը։

Արդեն երկու օր է՝ չի հաջողվում Փաշինյանի՝ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող թիմակիցներից ամերիկյան այցի ու օրակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։ Իշխանութունը, որ չհաստատված տեղեկությունների տարածմանը վերջին շրջանում «հիբրիդային պատերազմ» ձևակերպումն է տալիս, նախընտրում է առայժմ լռել ու թույլ տալ, որ թեման զարգանա կարծիքների, այլ ոչ թե հաստատված տեղեկատվության շուրջ։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիշեցնում է, թե ինչպես նույն Թրամփի նախագահության օրոք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի հաստատման փաստաթուղթ ստորագրվեց, ինչը մի քանի ժամվա կյանք ունեցավ։

Ի դեպ, երեկ տևական ընդմիջումից հետո ադրբեջանական կողմից հերթական կրակոցն է հնչել։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ կրակոցից վնասվել է Սյունիքի մարզում Վերիշենից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորը։

Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկությունները շրջանառվում են տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ամերիկյան սցենարով իրականացնելու քննարկումների ֆոնին։ Թե պաշտոնապես ինչ է առաջարկել Վաշինգտոնը կողներին, չի գաղտնազերծվում։ Պաշտոնական Երևանը միայն հայտարարել է, որ անընդունելի է Հայաստանի ինքնիշխան տարածքը որևէ պետության, այդ թվում՝ ԱՄՆ-ին վարձակալությամբ հանձնելը, սակայն գործադիրը շեշտում է, որ, օրինակ, երկաթուղու շահագործումը կարող է արտապատվիրակվել այլ պետության։

Մինչ Հայաստանը պնդում է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա փոխադարձության սկզբունքով, մինչ այս պահը հստակ չէ՝ արդյո՞ք ամերիկյան կողմի առաջարկը ներառում է նման մոտեցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան