Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության ընդլայնման հարցեր են քննարկել

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ, և քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտի և տարանցման, էներգետիկայի, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հարցեր:

Վրացական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, ընդգծվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման դրական դինամիկան։

«Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերի դերի ուղղությամբ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին, ընդգծվել է խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով նպաստելու տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ  Թուրքմենբաշիում ընթանում է «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովը», որը տևելու է մինչև օգոստոսի 8-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի