Անկարան սպասում է, որ Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպումը Թուրքիայում տեղի կունենա «շուտով»

Լուրեր

05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրք պաշտոնյաները սպասում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը Թուրքիայում տեղի կունենա «շուտով», սակայն հստակ ժամանակացույց չեն նշել, ըստ թուրքական նախագահական աղբյուրների։

«Հստակ ժամկետ չկա։ Մենք ակնկալում ենք, որ դա շուտով կլինի, սակայն կոնկրետ ամսաթվեր չկան»,- ռուսական ՌԻԱ Նովոստիմ ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան, փոխանցում է Turkiye today-ը։

Հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիայում Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներ չեն տարվում։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Էրդողանը ցանկանում է արագացնել Պուտինի և Զելենսկիի միջև Ստամբուլում հնարավոր հանդիպման կազմակերպումը։

Թուրք պաշտոնյաները նաև վստահություն են հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցությունները կպահպանեն իրենց ինտենսիվությունը՝ չնայած դրանք խափանելու փորձերին։

«Իհարկե, մենք ակնկալում ենք, որ դրանք կլինեն ինտենսիվ. թուրքական կողմը պարբերաբար կոչ է անում պահպանել երկխոսությունը»,- ասել է թուրքական վարչակազմի ներկայացուցիչը։

Պաշտոնյան հավելել է, որ այս բանակցությունները խափանելու փորձերը «միշտ կլինեն»։

Անկարան շարունակում է իրեն դիրքավորել որպես շարունակվող հակամարտության հնարավոր միջնորդ՝ ավելի վաղ հյուրընկալելով Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։

Թուրքիայի կառավարությունը հակամարտության ամբողջ ընթացքում պահպանում է դիվանագիտական հարաբերություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի