Պուտինն ու Նեթանյահուն վերջին օրերին երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նախորդ անգամ Ռուսաստանի նախագահը և Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց էին ունեցել մեկ շաբաթ առաջ՝ հուլիսի 28-ին։

Այն ժամանակ, Կրեմլի հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Սիրիայում ստեղծված իրավիճակը և Իրանի ու Իսրայելի միջև հակամարտությունը։ Պուտինը հայտարարել էր Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սատարելու անհրաժեշտության մասին և հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը «անել հնարավոր ամեն ինչ՝ իրանական միջուկային ծրագրի բանակցային լուծում գտնելու համար»։

Դրանից առաջ Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց էին ունեցել հունիսի 13-ին։ Զրույցը տեղի էր ունեցել Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին՝ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո։

Նույն օրը Ռուսաստանի նախագահը զրուցել էր իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ և հայտարարել հակամարտության կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին: Սակայն Կրեմլն ավելի ուշ նշել էր Իսրայելի դժկամությունը միջնորդական ծառայությունները ընդունելու հարցում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի