Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն
Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ:

Ամերիաբանկը` որպես ոլորտի Change Maker, միացել է ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություններ միավորող ԱՏՁՄ-ին`
վերահաստատելով բանկի ռազմավարական դիրքավորումը և թվային փոխակերպման ճանապարհը շարունակելու իր հանձնառությունը։

Երկու ռազմավարական ոլորտի համագործակցության նպատակն է Հայաստանում ձևավորել ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգ և
փոխգործակցության նոր մշակույթ, որը երկուստեք կնպաստի ոլորտների զարգացմանը և առաջընթացին։

Համագործակցության մեկնարկն ազդարարվել է ԱՏՁՄ-ի ամենամսյա հանդիպմանը, որը տեղի է ունեցել Sevan Startup Summit-ի
շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՏՁՄ-ի մասին
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի տեխնոլոգիական ասոցիացիան է՝ երկրի «հայթեք» էկոհամակարգի առանցքը։ Միության առաքելությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումն ու երկրի գիտատեխնիկական արդիականացումն է։ ԱՏՁՄ գործունեության հիմնական ուղղություններն են ոլորտի ընկերությունների շահերի պաշտպանությունը, մարդկային ներուժի զարգացումը և Հայաստանի առաջխաղացումը տեխնոլոգիական լուծումների համաշխարհային շուկայում։ 2000 թվականին գործարկված միությանը ներկայում անդամակցում է ավելի քան 250 ընկերություն, ինչն ԱՏՁՄ-ն դարձնում է Հայաստանի հնագույն և խոշորագույն բիզնես-ասոցիացիաներից մեկը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինտեխ միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: