Կիևը հայտնել է Ղրիմի օդանավակայանում կործանիչի ոչնչացման և չորս ինքնաթիռի վնասման մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է բռնակցված Ղրիմի Սակի ռազմական օդանավակայանում ռուսական Սու-30ՍՄ կործանիչի ոչնչացման մասին, փոխանցում է Current time-ը։

Ըստ ուկրաինական հատուկ ծառայության՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով խփվել է, ընդհանուր առմամբ, հինգ ռուսական ինքնաթիռ. ոչնչացված մեկից բացի՝ վնասվել է ևս մեկ Սու-30ՍՄ կործանիչ, ինչպես նաև երեք Սու-24 ինքնաթիռներ։ Բացի այդ, ըստ ուկրաինական կողմի պնդման, օդանավակայանի տարածքում խփվել է ավիացիոն զենքի մի ամբողջ համալիր։

Տեղական տելեգրամ ալիքները հաղորդել են Ղրիմում գիշերը, այդ թվում՝ Սաքսի շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է օգոստոսի լույս 4-ի գիշերը Սև ծովի վրայով՝ 18, և բռնակցված Ղրիմի վրա՝ 11-ի անօդաչուի խոցման մասին։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել ուկրաինական հատուկ ծառայության հաղորդագրությունը:

Բացի այդ, ուկրաինական զինվորականները պնդում են, որ կիրակի անօդաչուները հարձակվել են Կրասնոդարի մարզի Սոչիի օդանավակայանի վառելիքի և լիցքավորման համալիրի վրա։ Կառույցի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։ Նախօրեին տեղական իշխանությունները և փրկարարները հայտնել էին հրդեհի մասին, որը տեղի է ունեցել Սոչիում նավթամբարի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը իրականացրել էր  «Սարդոստայն» գործողությունը, որի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին  Ռուսաստանի Իրկուտսկի, Իվանովոյի, Մուրմանսկի և Ռյազանի մարզերի ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի